Կնգում (խորհրդանիշ)
Կնգում (Ճերմակ Աքիս),լատ. Mustela erminea- խորհրդանշում է անաղարտությունը մաքրությունը և ողջախոհությունը։ Ըստ հավատալիքի՝ եթե ձմռանը կնգումի սպիտակ մուշտակը կեղտոտվի՝ նա կսատկի։ Ազնվականների, դատավորների ու մագիստրոսների հագուստի կամ գլխարկի հարդարումը կենդանու մորթիով՝ վկայել է կրողի բարոյականության, վեհության, անբասիրության մասին։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կզաքսի եվրոպական անուններն են լատ. Mustela erminea- Հայկական աքիս ֆրանսերեն՝ Hermine, գերմաներեն՝ Hermelin, իտալերեն՝ Armelino, անգլերեն՝ Ermine և այլն։ Բառը ծագել է Հայաստան անվանումից, որտեղից էլ առաջին անգամ արտահանվել է կնգումի մորթին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանից առաջին անգամ արտահանվել է կնգումի մորթին, ինչը վաղուց ի վեր հանդիսացել է արդարադատության, օրինականության պետականության խորհրդանշան, և օգտագործվել է իշխանավորների, դքսերի վահանների վրա։ Կզաքսի մորթիով են գունավորվել դրոշները, որոնք ընդգծվել են սպիտակ երանգով՝ սև պոչիկների առկայությամբ։ Հայկական մանրանկարչության և պատկերագիտության էջերում Աբգար թագավորի հանդերձը պաճուճված է եղել կնգումի մորթիով։ Պատմական Կիլիկիայի դրոշին տեղ են գտել կենդանու ճերմակ մուշտակը և խաչանման պոչիկները։ Կզաքսի պատկերը կարելի է տեսնել Ֆրանսիայի թագավորական պալատում, իսկ նրա գծանկարով վահանը զարդարում է ժամանակակից Բրետանի (շրջան Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում) դրոշը։
Առասպելներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առասպելի՝ Բրետանի դքսերից մեկը՝ Ալան Բուրբետորգը, հետամտվելով նորմանների կողմից, իր ընթացքը կանգնեցնում է, հանդիպելով հորդ և տղմուտ գետի։ Այդ նույն ժամանակահատվածում դուքսը նկատում է կատաղած ձիու կողմից ճողոպրած կնգումին, որը տեսնելով նույն կեղտոտ գետը, ընդհատում է իր վազքը՝ գերադասելով մահը աղտեղությունից։ Գնահատելով կենդանու արիությունը Ալան Բուրբետորգը գոչում է. ՙԼավ է մահը, քան խայտառակությունը՚։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Մանասյանի Խորհրդանիշների հանրագիտարանից։